Image result for էդվարդ նալբանդյանԷդվարդ Նալբանդյանը Մադագասկարում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Լավ, մի՞թե կարելի է այս աստիճան անհաղորդ լինել հասարակական տրամադրություններին։
Վերջերս սոցցանցերում անցկացված մի շարք հարցումներում Նալբանդյանը գլխավորում էր ամենաանարդյունավետ աշխատող նախարարների ցուցակը։ Այս մարդը ամենաանարդյունավետ պետական գործիչներից է, քանի որ զրո արդյունավետությամբ, անատամ արտաքին քաղաքականության պայմաններում թանկ և Հայաստանի արտաքին քաղաքական շահերի հետ կապ չունեցող գործուղումների վրա բյուջետային միջոցներն է մատնում։ Այս մարդը կորած է, երբ երկիրը արտաքին գերատեսչության կարիքն ամենաշատն է զգում, և մեկ էլ իր մասին հիշեցնում է, երբ որոշում է ֆրանկոֆոնիայի կարգի ինչ-որ անիմաստ կոնֆերանսների մասնակցել։
Հիմա մեկ այլ կարևոր նրբություն. վստահ եմ, որ այս ուղևորությունը նույնպես բավականաչափ գումար է տարել պետական միջոցներից, և այս ամենը 1000 դրամների այս աղմկահարույց նախագծի պայմաններում, երբ հասարակությունը արդարացիորնե դեմ արտահայտվեց զինվորին լրացուցիչ միջոցներով օգնելու, քանի որ մինչ մարդիկ եռակի-քառակի անգամ հարկվում են, պետական պաշտոնյաները որևէ կերպ չեն ձգում իրենց գոտիները, և մասնակցում են այնպիսի անկարևոր միջոցառումների, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել