Մեր պաշտոնյաներն ուզում են ստեղծել կերպար, որը ոչ միայն արհեստական է, այլ նաև հակասում է նրանց արժեհամակարգին, մտածողությանը և գործելակերպին։
Տիկին Հրանուշը տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում իր թանկարժեք, լյուքս գործուղումների, բիզնես դասի տոմսերի վրա, էլ չեմ խոսում, որ իր նախարարության արդյունավետության գործակիցը ոչ թե 0 է, այլ բացասական է, քանի որ այսպիսի աննպատակ նախարարություն պահելը բավականին թանկ է նստում մեզ՝ հարկատուներիս վրա։
Հիմա այս ամենը հաշվի առնելով՝ պետական բյուջեի միջոցները վատնելու ֆոնին մետրոյով երթևեկելը որևէ կերպ չի փրկում տիկին նախարարին և չի ծածկում նրա տված վնասը։
Թանկ գործուղումներին նայե՞մ, թե՞ մետրոյով երթևեկելուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/246833255731363?notif_t=close_friend_activity¬if_id=1479718558012419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել