Related image2004 թվականին Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» պարբերականում հրապարակվեց «Սաբիհա-Հաթունի գաղտնիքը» վերտառությամբ մի հոդված։ Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ Թուրքիայում, իսկ դրա հեղինակներ Հրանտ Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի նկատմամբ թուրքական պետությունը սկսեց հալածանքներ գործադրել։

Ո՞վ էր Սաբիհա-Հաթունը՝ նույն ինքը Սաբիհա Գյոքչենը

Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ Սաբիհա Գյոքչենը Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն էր, որին նա որդեգրել էր 1925 թ.-ին Բուրսայի բարեգործական հաստատություններից մեկի այցելության ժամանակ։ Աթաթուրքին հուզել էր 12-ամյա, ծնողներին կորցրած աղջկա պատմությունը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ աղջնակը թուրք Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթ բեյի դուստրն էր, մայրը նույնպես թուրք էր։ Որդեգրվելուց հետո Աթաթուրքը տվել է նրան «Գյոքչեն» ազգանունը, ինչը նշանակում է երկնային։

Related image

Տարիներ անց Սաբիհա Գյոքչենը դարձավ լեգենդար ամբողջ Թուրքիայում։ Ստանալով ռազմական կրթություն և առանցքային դեմք լինելով Թուրքիայի ռազմաօդային ուժերում՝ նա դարձավ առաջին թուրք կին օդաչուն, ինչպես նաև առաջին ռազմական կին օդաչուն ամբողջ աշխարհում՝ ճանաչվելով 20 ամենահայտնի օդաչուներից մեկը  և դառնալով այս տիտղոսին արժանացած առաջին և դեռևս միակ կինը։ 

Ո՞րն էր Սաբիհայի գաղտնիքը

Սաբիհան մշտապես թաքցրել է իր ազգային պատկանելությունը՝ Աթաթուրքի պես կարծելով, թե ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ արյուն է հոսում իր երակներում, քանի որ իրական թուրք լինել՝ նշանակում է առաջին հերթին գործել հանուն Թուրքիայի։ Այն, որ Սաբիհա Գյոքչենը հանուն Թուրքիայի 1937-1938 թթ. Դերսիմում քրդական ապստամբությունը ճնշելուն զուգահեռ՝ ցեղասպանության ենթարկեց նաև այստեղի հայերին, կասկած չի թողնում, որ հայատյաց Սաբիհա Գյոքչենը ինքնագիտակցությամբ իսկական թուրք է։ Image result for sabiha gökçen

Սաբիհա Գյոքչենի կյանքի ամենամեծ գաղտնիքն իր հայկական ծագումն է եղել, որը, որքան էլ տհաճ փաստ լիներ ինչպես Սաբիհայի, այնպես էլ նրան հերոսացնող թուրք հասարակության համար, հիմնավոր և աղաղակող փաստարկներով ապացուցված ճշմարտություն է։

Ցեղասպանությունից որբացած հայ աղջկա պատմությունը 

Սաբիհայի մահվանից երեք տարի անց «Ակօս» թերթում տպագրված «Սաբիհա-Հաթունի» գաղտնիքը հոդվածում հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյան հայտարարում էր, որ Սաբիհա Գյոքչենը իր հարազատ մորաքույրն է, և այնուհետև ներկայացնում իր մոր, այսինքն՝ Սաբիհայի քրոջ պատմությունը:

Ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր՝ Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը՝ Ներսես Սեբիլջյանը, ով սպանվել է 1915-ին: Ինքը՝ Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր՝ Խաթուն Սեբիլջյանը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է, որի հետ նա հայտնվել է որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքն ավելի ուշ որդեգրել է Սաբիհային: Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ Սաբիհայի եղբայրներից մեկը, ցեղասպանությունից փրկվելով, հաստատվում է Հալեպում, և հետագայում այդ եղբոր որդին կապ է հաստատում հայտնի օդաչուի հետ, անգամ այցելում նրան, իսկ Սաբիհան բավական լավ ընդունելության է արժանացնում եղբորորդուն։

Image result for sabiha gökçen

Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին է փաստում նաև թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան) արած հայտարարությունը, որի մասին տեղեկանում ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքից: Բարս Թուղլաջին ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի հետ և մշտապես պնդել է, որ վաղ հասակում հազարավոր այլ հայ որբերի պես թուրքացած և իսլամացած Սաբիհան քաջատեղյակ է եղել իր հայկական ծագման մասին: 

Image result for sabiha gökçen

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել