1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980 թ.-ին Ատլանտայի բնակիչ Ուիլ Ջոնսի մոտ: Հիվանդանոց մտնելու պահին նրա մարմնի ջերմաստիճանը կազմել է 46,5С: Ի դեպ, 24 օրից հիվանդին դուրս են գրել:    

2. Մարդու մարմնի ամենացածր ջերմաստիճանը, որը ֆիքսվել է, եղել է 1994-ի փետրվարի 23-ին Կանադայում երկուամյա Կառլի Կոզոլովսկիի մոտ: Դա եղել է այն բանից հետո, երբ նրա տան դուռը պատահաբար փակվել է, և փոքրիկը ուղիղ 6 ժամ անցկացրել է դրսում ՝ -22С-ի պայմաններում: Նրա մարմնի ջերմաստիճանը չափելու պահին եղել է 14,2C:

3. Կուլ տալու մոլուցք ունեցող 42-ամյա կնոջ ստամոքսում հայտնաբերվել է 2533 օտար մարմին: Այդ թվում 947 անգլիական քորոց: Բավական տարօրինակ էր, որ այդ ամենով հանդերձ կինը դժգոհում էր ստամոքսի թույլ ցավերից:  

4. Ամենամեծ բանը, որ երբևէ հեռացվել է մարդու ստամոքսից, եղել է 2,35 կգ կշռող մազի խուրձը: Կա այդպիսի հիվանդություն, որի ժամանակ հիվանդը մազ է ուտում:

5. Ամենամեծ քանակությամբ հաբերը կլանել է Զիմբաբվեի բնակիչ Կ. Կիլները: 21 տարվա բուժման ընթացքում նա 565 939 հաբ է կուլ տվել՝ ամեն անգամ նշում անելով տետրակում:

6. Սրսկումների ռեկորդը պատկանում է բրիտանացի Սեմուել Դեյվիդսոնին: Ողջ կյանքի ընթացքում նրան ավելի քան 78 900 անգամ ինսուլին են սրսկել:

7. Երբևէ ամենաշատ վիրահատությունները արվել է ամերիկացի Չարլզ Իենսենին:  1954-ից 1994 թվականների ընթացքում նրան վիրահատել են ուղիղ 970 անգամ՝ հեռացնելով նրա մարմնի նորագոյացությունները:

8. Ամենաերկար տևած վիրահատությունը եղել է 96 ժամ: Բժիշկները շուրջ 4 օր վիրահատում էին կնոջ ձվարանի կիստան: Վիրահատությունից հետո նրա քաշը 280կգ-ից իջել է մինչև 140 կգ:

9. Սրտի ամենատևական կանգը գրանցվել է նորվեգացի ձկնորս Յան Րևսդալի մոտ: Նավից հանկարծակի ընկնելուց հետո ջրում նրա մարմնի ջերմաստիճանը ընկել է մինչև 24С, իսկ սիրտը կանգնել է 4 ժամով: Նրա օրգանիզմը նորից սկսել է աշխատել, երբ միացվել է արհեստական արյան շրջանառություն ապահովող սարքը:

10. Ամենամեծ գերծանրաբեռնվածություն ստիպված է եղել վերապրել ավտոմրցավազքի վարորդ Դեյվիդ Պերլիին 1977 թվականի հուլիսին: Մրցավազքի ընթացքում վթար է եղել, և Պերլին ստիպված է եղել վերապրել արագության իջեցում՝ 173 կմ/ժ-ից մինչև զրո՝ ընդամենը 66 սանտիմետր ճանապարհի վրա:  Արդյուքում նա ստացավ 29 ջարդվածք և 3 հոդախախտում, իսկ նրա սիրտը կանգնել է 6 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել