«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:

Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում:

13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է Սոչի քաղաքում, մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ.-ից, ուսանել նաև Հայաստանում: Իսկ նրա հասակակից Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում: «Երաժշտությունում առաջին լուրջ քայլերն արել է 2011 թ.-ից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել