Картинки по запросу Թուրք-քրդական ռազմական հակամարտությունԹուրք-քրդական ռազմական հակամարտությունը պատրաստի պատերազմ է: Այն պարզապես այս փուլին սառեցված է և ցանկացած պահին կարող է դառնալ Թուրքիայի տարածքային ամբողջության դեմ իրական վտանգ: Ազգերի ինքնորոշումը, տարածքների վրա ազատ ապրելու կամքը արդեն սերմանվել է քրդերի մեջ: Եթե առաջներում քրդաբնակ բնակավայրերում դպրոցի տնօրենը ազգությամբ պարտադիր թուրք պետք է լիներ, ապա այսօր այդ կողմերում գոնե ձևի համար մեկ թուրք չես գտնի՝ բացի զինված ուժերի ներկայացուցիչներից՝ զինվորականներից: Սա երկար շարունակվել չի կարող, պարզապես երրորդ ուժը սպասում է Էրդողանի վերջնական քայլերին, իսկ Էրդողանը, ինչպես միշտ, խաղում է երկու լարի վրա՝ առավոտյան կատարում է ամբարտավան հայտարարություններ, իսկ արդեն երեկոյան հայցում է ներողամտություն երրորդ ուժերից... Անխոս՝ քրդական սփյուռքը գնալով ուժեղանում է: Նախկինում եթե Թուրքիայում քրդական համայնքին հովանավորում էր այս կամ այն արտաքին ուժը, ապա այսօր այդ գործառույթն իր վրա է վերցրել քրդական սփյուռքը: Պետք է փաստեմ, որ քրդական սփյուռքը բավականին հարուստ է, որոշ հարցերում կաշառելու ճանապարհով հասնում է այս կամ այն բանաձևի ընդունմանը Թուրքիայի դեմ: Անշուշտ, այստեղ մենք՝ հայերս, գտնվում ենք շահեկան վիճակում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել