Картинки по запросу փողԱպօրինի հարստացած պաշտոնյաները կդատապարտվեն 3-6 տարի ժամկետով: Հիմա մի փոքր խնդիր լուծենք: Եթե խոսքը դատապարտվելու մասին է, ուրեմն՝ լուրջ փողեր ունեցող պաշտոնյաներին պետք է ստուգեն, ավելին ասեմ՝ շատ լուրջ փողեր ունեցողներին:

Հիմա ընդունենք, որ այդ լուրջ փողը 1 միլիոն դոլարը ու դրանից ավել գումարն է: Հաշվարկը անենք առավելագույնով՝ 6 տարի դատվելով: Մարդը այդ ի՞նչ պետք է անի, որ 6 տարում 1 միլիոն դոլար ու ավել գումար աշխատի: Տարբերակները շատ քիչ են, դրանց մի մասն էլ՝ հակաօրինական:

Ստացվում է, որ պաշտոնյային տալիս են հնարավորություն 6 տարում միլիոնավոր դոլարներ գողանալու, այսինքն՝ այդ միլիոնների վճարը ընդամենը 6 տարի է, որ պետք է առոք-փառոք բանտում նստեն:

Է, բա սրանից էլ լա՞վ գործ: 6 տարի նստում ես, ստանում ես մի քանի միլիոն դոլար: 1 միլիոնը պայմանական գումար է, ես 1 ասեմ, դուք 101 հասկացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել