76e8da1e-f829-43ca-9117-f6f4d9647456_h1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխայի համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր՝ նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեությանը: Այս մասին գրում է Calend-ը:

ՄԱԿ-ը երկրներին առաջարկել է այդ օրը նշել՝ երբ հարմար գտնեն, ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կհամարեն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1959 թ. նոյեմբերի 20-ին ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989-ին՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

Երեխայի համաշխարհային օրը տարբեր երկրներում կարիքավոր երեխաներին օգնելու համար հասարակական և կոմերցիոն կազմակերպությունները բարեգործական ակցիաներ և միջոցառումներ են անցկացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել