EXCLUSIVE

Դերասան Գրիգոր Դանիելյանն այսօր իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որից պարզ է դառնում, որ իր կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի համար նոր, շքեղ մեքենա է գնել: Դերասանը լուսանկարը մակագրել է. «Բարով վայելես կյանքս, սիրում եմ քեզ»: 

Պարզվեց՝ նվերը հետաքրքիր պատմություն ունի։ «Ես երկրորդ բալիկի եմ սպասում, այդ առիթով Գրիգորը ինձ անակնալ կերպով մեքենա նվիրեց: Փորիկս արդեն մեծացել է, այլևս լուրը չեմ կարողանում թաքցնել: Երեխայի սեռը դեռ չգիտենք։ Երբ վերադառնանք ԱՄՆ-ից, կիմանանք»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Bravo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել