Անի Լուպեն ծնվել է 1984թ. հունիսի 15-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժիններում: Հաճախել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայի ժողովրդական պարերի դասարան: 2001-06թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետում: Ուսմանը զուգընթաց՝ աշխատել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասանուհի: 2009թ-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում: Խաղացել է «Կաբառե», «Կառավարական համերգ», «Ներոն», «Շատ love story» և այլ ներկայացումներում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի:

Ներկայումս նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում:

Ինչու՞ Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե:

- Բեմական կեղծանունդ ինչպիսի նախապատմություն ունի՞:

- «Գուանտալուպե՝ սիրո աստվածուհի: Կրճատ՝ Անի Լուպե: Այս անունը ինձ տվեց իմ շատ լավ ընկեր, երաժիշտ Վիկտոր Արմանդո Ռոջասը, որի հետ համագործակցել ենք երեք տարի շարունակ իսպանական կենտրոնում: Նրա մեկնելուց հետո ես շարունակեցի կրել այս կեղծանունը, որն իսկապես ինձ հաջողություններ բերեց»:

Հարցազրույցներից մեկում Անին ասել է , որ ոչ մի դերից չի հրաժարվել և չի հրաժարվի, քանի որ  գնահատում և սիրում է այն ռեժիսորներին, որոնք իրեն դեր են վստահում: 

10846371_10202281443517135_3896595405453021330_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել