
Անթերի արտաքին տեսքի համար մարդիկ պատրաստ են շատ բաներ անել, սակայն 25-ամյա Պիքի Ֆոքսը այս առումով գերազանցել է բոլորին։
Պիքսին ծնվել է Շվեդիայում, սակայն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։ Պիքսին ինքն իրեն անվանում է «սեփական տեսքը փոխելու վարպետ»։ Աղջիկը մանուկ հասակից սիրել է նապաստակ Ռոջերի մասին ֆիլմի կերպարներից մեկին՝ Ջեսիկա նապաստակին։ Մեծանալով՝ նա նպատակադրվել է առավելագույնս նմանվել մուլտհերոսին։
Սկզբում աղջիկը փոխել է սեփական դեմքը.
Իսկ հետո հեռացրել է 6 ող, որպեսզի ունենա բարակ իրան։ Այժմ նրա իրանը ընդամենը 36 սանտիմետր է։ Աղջիկը նաև մեծացրել է կրծքերը։
Ահա թե ինչ է ստացվել.
Աղջիկը վիրահատվել է 14 անգամ, իսկ այդ ամենի արժեքը 125.000 դոլարից ավել է։
Բնականաբար, նա մշտապես մարզվում է «անթերի» կառուցվածքը պահպանելու համար
Սակայն դժվար թե ինչ-որ մեկը նրան գեղեցիկ համարի, առավել ևս երբ տեսնի, թե ինչ տեսք ուներ նա մինչև վիրահատությունները։
Սակայն Պիքին մշտապես ասում է, որ երջանիկ է իր մարմնով, սակայն չի պատրաստվում կանգ առնել ունեցածի վրա։ Աղջիկը մտածում է, որ նա ճանապարհի միայն կեսն է անցել։
Իհարկե, գեղեցկության պատկերացումը տարբեր է մարդկանց մոտ, սակայն այս աղջիկը մի փոքր սխալ է հասկացել սեփական կարծիք ունենալու խորհուրդները։