Աշխարհի ամենամաքուր օղին արտադրվում է Հայաստանում, անվանումն է «Godfather PLATINUM»:
Օղու պատրաստման բազմադարյա պատմության ամենակատարելագործված արտադրատեսակն  այսօր սպառողին է փոխանցում  «ARSSI ALLIANCE» ձեռնարկությունը,
որի արտադրական գործունեությունը համակարգվում է «SPS Cigaronne» ընկերության՝ միևնույն արտադրողի կողմից: Ընկերության ամենահայտնի արտադրատեսակը՝ «Cigaronne»-ն այսօր միջազգային շուկայում  ամենաներկայանալի հայկակական բրենդն է, ուստի միջազգային շուկան մեկ այլ նախաձեռնությամբ նվաճելու նպատակով գլխավոր արտադրողը ներկայացրել է նույնքան ներկայանալի «Godfather PLATINUM»  օղին, այլ կերպ ասած` օղիների կնքահայրը որպես այդպիսին:

Ընկերությանը հաջողվել է ստանալ աննախադեպ մաքրությամբ և փափկությամբ օղի՝ շնորհիվ ինովացիոն տեխնոլոգիաների և ընկերության մասնագետների կողմից ստեղծված սպիրտի  և  ջրի բազմափուլ  ֆիլտրացման  գերժամանակակից  համակարգի, որն  եզակի  է  իր  տեսակի  մեջ  և  արմատապես  տարբերվում  է  մինչ  այժմ աշխարհին  հայտնի, օղեգործության  մեջ  կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Այն  նվազեցնում է ալդեհիդների, բարդ եթերների, մեթանոլի, բարձր սպիրտների միկրոխառնուրդների պարունակությունը, որոնց քանակը ընկերության արտադրած  օղիների մեջ բազմապատիկ  ցածր է թույլատրելի սահմաններից:

«Godfather PLATINUM»-ից  բացի  «ARSSI ALLIANCE»-ի արտադրական տեսակակազմում կան ևս երեք տեսակի բարձրորակ օղիներ՝ «NO PROBLEM», «H2O»,  «Godfather PREMIUM» անվանումներով, որոնք իրենց որակական առանձնահատկություննեով շոյում են անգամ ամենաքմահաճ սպառողի քիմքը: Ընկերության արտադրած  օղիներում իսպառ բացակայում են տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, խմվում են  հաճույքով և հեշտությամբ են «հարմարվում» օրգանիզմին: Բանական ցանկացած չափաքանակի օգտագործման դեպքում խումար (похмелье) չեն հարուցում, որն ամբողջովին չեզոքացված է:

«Godfather PLATINUM» օղին, կամ ինչպես ասվեց օղիների կնքահայրը, նուրբ համային հատկանիշներով ու շքեղ դիզայնով ընհանրապես մրցակցությունից դուրս է:

Հայկական լեռնաշխարհի աղբյուրների անապակ ջրով պատրաստված բարձրակարգ այս օղու անթերի որակի մասին փաստում են փորձաքննության արդյունքները, որոնք արվել են FDA միջազգային անկախ փորձագիտական լաբորատորիայի կողմից՝ որակի վերահսկողության և սերտիֆիկացման եվրոպական SGS անկախ ընկերության սահմանաչափերի համաձայն:

 

Ըստ փորձաքննության արդյունքների, «Godfather PLATINUM» օղու մեջ ՝

  1. Մեթանոլի պարունակությունը բացարձակ ալկոհոլի մեջ թույլատրելի նորմայից պակաս է ավելի քան 30 անգամ
  2. Ալդեհիդների պարունակությունը պակաս է մոտ 10 անգամ
  3. Մետաղների պարունակությունը պակաս է ավելի քան 80 անգամ
  4. Բարձր սպիրտների պարունակությունը պակաս է 5 անգամ
  5. Բացարձակ ալկոհոլի ընդհանուր թթվայնությունը պակաս է 20 անգամ

Այս ցուցանիշները բացառիկ են. օղու և առհասարակ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրության մեջ  նման մաքրության արտադրատեսակ գոյություն չունի: 

«Godfather PLATINUM»-ը առանձնանում է նաև շքեղ դիզայնով: Ֆրանսիացի հայտնի դիզայներների կիրառած տեխնոլոգիական և կառուցվածքային նորարարական լուծումների շնորհիվ այն գերազանցում է աշխարհի ամենահայտնի բրենդային օղիների դիզայնին: Շշի սև, թավշե մակերևույթը, տուփի հարմարավետ կառուցվածքը, որը մանրակրկիտ արված աշխատանքի արդյունք է, օղին առանձանցնում են նմանատիպ բոլոր ապրանքատեսակներից: «Godfather PLATINUM»-ը միանշանակ ցանկալի և արժանավայել նվեր է բոլոր առիթներով, յուրաքանչյուրի համար և իր գեղեցիկ տեսքով կարող է զարդարել ամենահեղինակավոր միջոցառումների ու խնջույքների սեղանները:                                                                                                                                                                                                                                                                                          

    

Ընկերության բարձրակարգ օղիները ներկայում արտահանվում է Արևմտյան Եվրոպայի  և Ասիայի զարգացած երկրներ: Պատրաստվում են մուտք  Միացյալ Նահանգների շուկա: Ընկերության արտահանման ռազմավարությունը աշխարհագրական սահմանափակումներ չունի:

Աշխարհի ամենամաքուր օղիներն արտադրող ընկերության օրինակը ցույց է տալիս հայի գիտական մտքի  ու գործարար ջղի ներուժը` ապացուցելով, որ մեծ ցանկության և նպատակասլացության դեպքում Հայաստանում հնարավոր  է արտադրել ամենաբարձր որակի ապրանքներ, որոնք լրջագույն մրցակից կարող են դառնալ միջազգային շուկայում՝ ապահովելով երկրի տնտեսական հզորացում և Հայաստան պետության բարձր վարկանիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել