Related image2008 թվականին, երբ Սեյրան Օհանյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար, որոշ ժամանակ անց սկսեցին նյութեր հրապարակվել, որ նա Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում: 2008 թվականից արդեն անցել են 8 երկար ու ձիգ տարիներ, տվյալ նյութը դեռ արդիական է, առանձնատունը դեռ կառուցվում է: Ավելի հնարամիտները նույն նյութը վերցրել, փոխել են նախկին նախարարի անունը նորով ու նույն ձև շարադրում են:

Հիմա կա՛մ մեր երկու նախարարները ընդհանրապես հեռու են առանձնատուն կառուցելուց, քանի որ 8 տարվա մեջ առաջինը մի առանձնատուն չի կարողացել ավարտին հասցնել, իսկ երկրորդն էլ նախարար նշանակվելու հաջորդ օրը սկսել է շարունակել նախորդի գործը, կա՛մ որոշ մարդիկ շատ սխալ պատկերացում ունեն առանձնատան ու դրա կառուցելու ժամանակի մասին, կա՛մ էլ սա Վահագնի թաղամասի կողմից իրականացվող գովազդային ակցիա է: Վերջին տարբերակին ես չեմ հավատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել