Դիզայներ Արփինե Կոշտոյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BlogNews-ին: 22-ամյա դիզայները ներկայացրել է զգեստներ իր աշուն-ձմեռ հավաքածուից:

Այս անգամ Արփինեն որոշել է հենց ինքը ներկայացնել նոր հավաքածուն: «Այս հավաքածուն ինձ շատ նման էր: Դրա համար որոշեցի ինքս ներկայացնել: Առաջին հայացքից պարզ զգեստներ են, բայց հետաքրքիր»,- ասաց դիզայները:

Արփինեն հայտնեց, որ սա աշուն-ձմեռ հավաքածուի մի մասն է միայն: Դիզայներն այս զգեստների համար վառ գույներ չի ընտրել: «Վառ երանգներ չեմ ընտրել, քանի որ չեմ սիրում: Այս սեզոնին նորաձև են մոխրագույնից մանուշակագույն երանգները: Ինչպես նաև իմ ամենասիրելի գույնը՝ սևը, որը դասական է համարվում»,- նշեց Արփինեն:


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Ռոբերտ Կոլոյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել













