Как вернуть фигуру после 35 и ускорить обмен веществ: качественное похудение без диет!

Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն միևնույն ժամանակ քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:

Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները.

1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է:

2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա դրանք կրկին վերականգնվում են, երբ դադարում ես սնվել հատուկ սննդակարգով: Նման դեպքերում օրգանիզմը, շարունակական դիետաներից հյուծված, սկսում է քաշ հավաքել, որպեսզի պաշար ունենա, եթե դու կրկին որոշես անցնել հատուկ սննդակարգի: Որքան երկար է դիետայով սնվելու ժամանակահատվածը, այնքան երկար ժամանակ կպահանջվի օրգանիզմին «համոզելու» քաշ չհավաքել և արագացնել նյութափոխանակությունը:

3. Քաղց. հենց անցնում ենք հատուկ սննդակարգի, ավելի շատ ենք սկսում մտածել ուտելիքի մասին: Եվ հիմնականում ավելի շատ մտքով, քան ստամոքսով ենք քաղցած լինում: Այդպես է մեր ուղեղն աշխատում. միշտ ձգտում ենք նրան, ինչ չունենք, և որքան մեծ է արգելքը, այնքան ավելի մեծ է ցանկությունը:

Հոգեբանական գործոններ

Մեզ դուր է գալիս «դիմել» սննդին և ոչ միայն քաղցը հագեցնելու համար: Սնունդն ունակ է բավարարելու մեր կարիքները: Երբ լարված ենք կամ ագրեսիվ, երջանիկ կամ նյարդային, անընդհատ ցանկանում ենք ծամել: Երբ լիցքաթափվելու ցանկություն ունենք, ընտրում ենք մանկության ամենասիրելի ուտեստը: Այլ կերպ ասած՝ սնվում ենք անվերջ լավ ինքնազգացողության ակնկալիքով:

Ինչպե՞ս արագացնել նյութափոխանակությունը

1. Ակտիվ կյանքով ապրելը նյութափոխանակության արագացման հավանաբար լավագույն տարբերակն է: Նույնիսկ ամենաչնչին ֆիզիկական վարժանքը կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը:

2. Ամրացնել մկանները: Դրան կարելի է հասնել ֆիզիկական լարվածություն պահանջող որևէ աշխատանք կատարելով (օրինակ՝ ծանրություն բարձրացնել): Կարող ես նաև զբաղվել աերոբիկայով, վազքով, հեծանիվ վարել կամ լողավազան այցելել շաբաթը երեք անգամ (առնվազն 20 րոպե տևողությամբ):

3. Նախաճաշն ու կանոնավոր սնունդը ևս նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը: Փորձիր անցնել հատուկ սննդակարգի՝ ցածր կալորիականությամբ, սակայն հարուստ սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով:

4. Հարկավոր է չմոռանալ շատ ջուր խմել և գիշերային հանգիստ քուն ունենալ:

Եվ ամենագլխավորը՝ ավելի հեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, երբ գոհ ես, երջանիկ և վայելում ես կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել