Картинки по запросу ՏՏ ոլորտՇատ է խոսվում, որ ՏՏ-ն ՀՀ-ում արագ զարգացող ճյուղ է, և համապատասխան պայմանների ստեղծման դեպքում կարելի է այդ ոլորտով մրցակցել անգամ արտասահմանյան շուկաներում: Իհարկե, մեր երկրում ՏՏ-ի մեծ պոտենցիալ կա, սակայն ՀՀ շուկան շատ փոքր է և արագ հագեցող, ուստի մեծ հաջողություն գրանցելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է դուրս գալ միջազգային շուկա:

Իհարկե, միազգային շուկա դուրս գալը տալիս է զարգանալու լայն հնարավորություն, բայց ենթադրում է նաև ավելի մեծ պատասխանատվություն, որակյալ ապրանք, մրցունակ գներ և այլն: Այս ամենի հետ մեկտեղ նախ պետք է կարողանալ մուտք գործել շուկա, ինչը ոչ միշտ է հաջողվում անել, նամանավանդ փոքր հնարավորություններով ընկերությունների դեպքում: Այստեղ է, որ պետական աջակցությունը կարող է մեծ դեր ունենալ տեղական ներկայացուցիչների համար:

Վերջերս այս խնդրի շուրջ գործադիրում ևս քննարկումներ էին ընթանում, որի արդյունքում որոշվել է 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալ: Սա հնարավորություն կտա շուկա մուտք գործելիս ներկայանալ պետության անունից, ինչը թույլ կտա ավելի «ամուր մեջք» ունենալ միջազգային շուկայում գործող գիգանտների հետ մրցակցության սկզբնական փուլում: Այստեղ կարևոր է ֆիքսել նաև մի կետ, որ այս ներկայացուցիչների հետ կապված ծախսերն ընկնում են ՏՏ ոլորտի խաղացողների վրա, իսկ բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ վճարել հավելյալ գումար արդյունք չապահովելու դեպքում:

Իհարկե, այս ամենի արդյունքը հնարավոր է գնահատել չափելի ցուցանիշներ ունենալուց հետո, բայց փաստ է, որ այս հնարավորությունը ճիշտ օգտագործելու դեպքում միջազգային ասպարեզ դուրս գալու շանսերն էլ ավելի են մեծանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել