Երբ մեր պետությունը և մեր փորձագիտական օղակները այնքան համարձակություն և ազնվություն ունենան խոստովանելու, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքան անհամեմատ արժեքավոր խաղաքարտ է, քան Հայաստանը, այն ժամանակ էլ կկարողանանք ճիշտ ձևավորել մեր արտաքին քաղաքական ուղղությունները և շատ ավելի լուրջ կմոտենանք դրան՝ չթողնելով այն երրորդ երկրի հայեցողությանը։ Բացի այն, որ Ադրբեջանը կարողացավ իրեն թանկ մատուցել ՌԴ-ին, որը հանուն Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մինչև վերջ ոտնատակ կտա Հայասատանը, հիմա էլ ԵՄ-ի հետ է խորացնում իր համագործակցությունը։ Օրերս Բրյուսելում կայացած հավաքի ընթացքում Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկին, որի նպատակը Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի կնքումն է։ Եվ այն տեսակետը, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, ունի ճշմարտության կաթիլ, և սա մեծապես նպաստում է Արցախյան հարցում գերտերությունների ադրբեջանամետ կողմոնորոշմանը։ Հակառակ մարտավարությունը, այսինքն՝ ՀՀ-ի պես ՌԴ-ից բացի այլ գործըկներոջ հետ լուրջ փոխհարաբերություններ չունենալը կամ ՌԴ-ից վախենալով՝ Արևմուտքի հետ նորմալ հարաբերությունների ստեղծումը շրջանցելը, բերում է նրան, ինչ ունենք այսօր, երբ ՌԴ-ն էլ Արցախով Ադրբեջանին ԵՏՄ բերելուն պատրաստ է, և երբ Արևմուտքը չունի վստահություն և համակրանք ՌԴ-ի գերիշխանությունն անվերապահորեն ընդունած Հայաստանի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել