Ֆեյսբուքն այսօր մի մեծ գժանոցի է նմանվել։ Բոլորը դարձել են 17-ամյա գյուղացի տղայի պաշտպանն ու քլունգն առել են ձեռքները, ընկել X factor-ի ժյուրիի հետևից։ Մի րոպե մի հատ սառը դատեք ամեն ինչ։ Սա առաջին դեպքն ա՞, երբ նման իրավիճակի ենք ականատես լինում։ Իքս ֆակտորի ամեն եթերաշրջանի գոնե մեկ նման դեպք եղել է, երբ ժյուրին հումորային շփման մեջ է մտել մասնակցի հետ, ու Ֆեյսբուքն այսպես իրարով է խառնվել կրկին։
Ի՞նչ է, կարծում եք՝ զոռով են գնացել նկարել այդ տղայի գյուղական կյանքը, կամ նրան զոռո՞վ են բեմ հանել։ Էտ տղան ու իր ծնողները ինչի՞ չեն մտահոգվում իրենց որդուն հասցվելիք հոգեբանական տրավմաների մասին, որ նրան թողնում են բեմ դուրս գա։ Կամ էլ թե չէ, մարդ պիտի մի քիչ քթի ծակ ունենա ու հասկանա, որ ռաբիս 6/8-ով չեն գնում Իքս ֆակտորի մասնակցելու:
Կամ նա ինքը արդեն հասուն տղա է, բեմ է դուրս եկել, ուզում են մի կերպ ժպիտ առաջացնեն դեմքին, ուզում են, որ մի բան խոսի, բայց ձայն բարբառո անապատի։
Եթե էտ մի հասարակ իրավիճակում է նման ձևով պանիկայի մատնվում, ուրեմն՝ նա կյանքում դեռ այսպիսի իրավիճակներում շատ կհայտնվի։
Մի խոսքով՝ դադարեք լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է, ու դուրս եկեք հումանիզմի կեղծ դիմակի տակից։
Ամեն մարդ ունի իր խելքը, ու թող ինքը պաշտպանի իր իրավունքները, որ նման իրավիճակներում չհայտնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել