Картинки по запросу վիտամինային կոկտեյլԿան երեխայի դիմադրողականությունը բարձրացնող շատ միջոցներ։ Առաջարկում ենք ձեզ ամենահամեղ և օգտակար միջոցներից մեկը, որը երեխան կխմի մեծ հաճույքով:

Վիտամինային կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ է

 2 խնձոր

2 գազար

1 կարմիր բազուկ

1 մեծ կիտրոն

1 ճաշի գդալ հաղարջ

Հյութաքամիչի միջոցով բոլոր բաղադրիչներից քամեք հյութը, խառնեք և տվեք փոքրիկին մեկ թեյի գդալ ուտելուց կես ժամ առաջ: Կոկտեյլը անհրաժեշտ է պատրաստել ամեն օր: Այս կոկտեյլը հարկավոր է երեխային խմեցնել եղանակը ցրտելու հետ միաժամանակ, և պետք է շարունակել օգտագործումը մեկ ամիս: Կարելի է կուրսը կրկնել 2 ամիս հետո նորից մեկ ամսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել