Լֆիկը հերթական հարցազրույցն է տվել, որն, ինչպես ինքն է բնորոշել, «անմուսա է եղել»։ Էս մեր օլիգարխյո-օլիգարխն էլի տռոլլինգ է արել ու ըստ էության, ոչ մի հարցի չի պատասխանել։ Մեջբերում եմ.

-Դուք տեղեկացված չե՞ք, թե ինչու է ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնում Ձեր կնոջը պատկանող առեւտրի կենտրոններում։

-Իմ կնոջը զանգեք հարցրեք։

-Ճի՞շտ է, որ դեմ եք, որ Հայաստան գա «Carrefour»-ը, որ դա կազդի ձեր ընտանեկան բիզնեսի վրա։

-Ազիզ ջան, ես բիզնես չունեմ։ Ես գիտեմ, որ մեր ընտանեկան բիզնեսն առաջարկում ա, որ «Carrefour»-ը գա, վերցնի մեր ցանցը։

-Դուք այդքա՞ն բարի եք։ Դուք դեմ չե՞ք։

-Ես այդքան բարի եմ։

-Ու չե՞ք պայքարելու դրա դեմ։ Ձեր կինը չի՞ տխրել։

-Միշտ ուզում եք այնպես անել, որ հետաքրքիր լինի։ Հիմա մուսաս տեղը չի, թող մնա էս երկու օրը կխոսանք։ Ես գիտեմ՝ ձեզ ինչ ա պետք, որ մի երկու հատ կարգին խոսք ասեմ:

-Ձեր մուսային ի՞նչ է պատահել։

-Հավես չունեմ։

-Հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքները Ձեզ չեն գոհացրել, եւ մուսան տեղը չէ։

-Չէ, չէ, ինչ եք ասում։

Երևում ա, որ ՊԵԿ-ը իրոք նստել ա Լֆոյի պոչին, եթե սենց դիլխոր ա ինքը, որովհետև էս վերջին շրջանում տրված ամենաանտրամադիր ու անհավես հարցազրույցն էր իր կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել