Հայի նման զինվոր սիրող ու հարգող աշխարհի երեսին ուրիշ ոչ մի ազգ չկա: Ու թող ոչ մեկ այդ սերը ու հարգանքը չփորձի գումարի վերածել ու մարդկանց հայրենասիրությունը փողով չափել: Հազար ու մի պորտաբույծներ կարող են փողի հաշվին կայանալ ու փորձեն իրենց հայրենասիրությունը ցույց տալ, բայց փողի մակարդակից ոչ բարձր:

Պետք չէ մարդկանց իրար դեմ լարել ու զինվորին շատ կամ քիչ սիրող փնտրել: Հեռավոր սահմանամերձ գյուղերից մեկում բնակվող ծեր պապիկը, ով ամեն հերթափոխի ժամանակ տղերքին մի տուփ սիգարետ է տալիս, ավելի շատ է սիրում ու հարգում զինվորին, քան մայրաքաղաքի սաունաներից մեկում փորը քցած պաշտոնյան, ով ամսվա վերջին օրը 1000 դրամ է փոխանցում ՊՆ ֆոնդին:

Մենք ամբողջ ազգով ենք զինվոր, ապրիլը ձեզ օրինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել