Բնական միջոցներ, որոնք օգնում են ձեռք բերել կատարյալ մաշկSlaq.am-ը գրում է.

Նախկինում կանայք չէին այցելում գեղեցկության սրահներ, այլ փոխարենն օգտագործում էին բնական միջոցներ, որոնք օգնում էին ձեռք բերել կատարյալ մաշկ:

Ձեզ ենք ներկայացնում բնական լավագույն միջոցները մաշկը թարմացնելու և ծերության հետքերից ազատվելու համար: Այս բնական միջոցները կօգնեն սպիտակեցնել և թարմացնել մաշկը, իսկ հետքերը դարձնել շատ ավելի քիչ նկատելի:

Մորս

Կարելի է օգտագործել լորամրգի, կարմիր հաղարջի կամ ցանկացած այլ հատապտղի մորս: Հարկավոր է քամել մի բուռ հատապտուղների հյութը, այնուհետև մի կտոր մառլյան թրջել այդ հյութի մեջ, քսել դեմքին, թողել 15 րոպե, այնուհետև լվացվել:

Սոդա

Խառնել սոդան ու ջուրը, որպեսզի ստացվի մածուկ, այնուհետև այդ մածուկը քսել մաշկի ծերացած հատվածներին: Կարելի է նաև մերսել մաշկը: Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է լվանալ մաշկը մաքուր ջրով:

Կիտրոնի հյութ

Ցիտրուսային մրգերից ալերգիաներ չունենալու դեպքում կարելի է նաև պատրաստել թթվասերով ու կիտրոնի հյութով դիմակ: Հարկավոր է խառնել այդ երկու բաղադրիչը (1:1 հարաբերակցությամբ), քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել:

Սխտոր

Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր, որոնք հիանալի սպիտակեցնում են մաշկը և հեռացնում մուգ հետքերը: Հարկավոր է պարզապես քերիչով մանրացնել կես պճեղ սխտորը և օրական մի քանի անգամ մաքրել դրանով մաշկը:

Սելեն և ցինկ

Մուգ հետքերը մաշկի վրա կարող են առաջանալ նաև այս տարրերի բացակայության հետևանքով, ուստի հարկավոր է ճաշացանկում ներառել ցինկով ու սելենով հարուստ սննդամթերք (վարսակ, չորամրգեր, կաթ, եգիպտացորեն, ոսպ, ձուկ ու ծովամթերք, լյարդ և քունջութ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել