Այս կադրերն արվել են 38 տարի առաջ, և ոչ ոք անգամ չէր կասկածում, որ դրանք կարող են փոխել իր կյանքը:

38 տարի առաջ երիտասարդ բուժքույրը հոգ էր տանում փոքրիկ Ամանդայի մասին Նյու Յորքի բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքում:

Աղջիկը այրվածքներ էր ստացել, և այս լուսանկարները միակ հիշողությունն էին այդ օրերից:

Ուժեղագույն այրվածքներից հետո Ամանդայի դեմքը շատ էր վնասվել, և հասակակիցները ծաղրում էին նրան:

Երբ նա լաց լինելով գնում էր տուն, ժամերով նայում էր լուսանկարներին, որոնք չափից դուրս նուրբ ու ջերմ էին:

Նայում էր այն կնոջը, ով սիրով գրկում էր իրեն, բայց անգամ չէր ճանաչում:

- Ինձ մշտապես ծաղրում էին, որովհետև ես այրվածքներ ունեի: Ես կարող էի ժամերով նայել լուսանկարներին և խոսել այդ կնոջ հետ,- ասում է Ամանդան։

38 տարեկանում Ամանդան վերջապես որոշեց պարզել՝ ով է այդ կինը: Նա լուսանկարը հրապարակեց Ֆեյսբուքում և խնդրեց, որ ընկերները տարածեն: Այսպիսով նա հույս ուներ, որ ինչ-որ մեկը կճանաչի աղջկան:

Փնտրտուքի արդյունքները շուտ պարզ դարձան: Մի տղամարդ այդ կնոջ մեջ ճանաչեց իր նախկին կոլեգային: Ինչպես պարզվեց, այդ կինը Սյու Բերգերն էր:

Նրանց երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում 38 տարի անց: Ամանդան և Սյուն չէին կարող զսպել արցունքները, երբ տեսան միմյանց:

- Ես հիշում եմ այս փոքրիկ աղջնակին, ինչպես հիմա,- ասում է Սյուզենը:

Նա յուրահատուկ էր: Նա իրեն հանգիստ էր պահում, այնպես չէ, ինչպես այլ երեխաները:

Հանդիպման ժամանակ Ամանդան կիսվեց իր հրաշալի հիշողություններով այն բանի մասին, թե ինչ երջանկությամբ էր նայում այդ լուսանկարին:

- Դուք անգամ չգիտեք՝ ինչպես եք օգնել ինձ ամբողջ կյանքում,- ասում էր Ամանդան:

Հիմա Ամանդայի դեմքը լավ տեսք ունի:

Օգնեցին բազմաթիվ վիրահատությունները, բայց նա երբեք չի մոռանա, թե ինչի է դիմացել այդքան տարիներ:

Նա շնորհակալ է այն բուժքրոջը բարության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել