Այսօր Աժ-ում տեղի ունեցած միջադեպը ակնհայտ խոսում է առանձին մարդկանց՝ իրականությունից կտրված լինելու, այն անհամարժեք ընկալելու եւ ցանկալին իրականություն մատուցելու անհագուրդ ցանկության մասին: Բայց սա բավական չի, իրենք փորձում եմ իրենց կամքը փաթաթել ՀՀ մյուս քաղաքացիների վզին: 

ՀԱԿ-ի, Նիկոլի ու «Ժառանգության» պատգամավորների վարքը ուղղակի կրկնօրինակում է բոլշեւիկների վարքագիծը, երբ լինելով փոքրամասնություն՝ խոսում էին ողջ ժողովրդի անունից, որի հետեւանքները, կարծում եմ, բոլորին են հայտնի:
Ի՞նչ կեղծիքների մասին է խոսքը, երբ
1. չկա գեթ մեկ ՏԸՀ եւ ԸԸՀ-ի արձանագրություն, որի տակ բացակայի հանձնաժողովի անդամներից մեկի ստորագրությունը
2. ոչ մի արձանագրության կցված չի եւ հետեւաբար բացակայում է որեւ է հատուկ կարծիք
3. ՏԸՀ 40% -50% բացակայւոում էին ընդդիմադիր թեկնածուների, այդ թվում «Ժառանգության» վստահված անձինք:
Եվ այսքանից հետո իրենք համարձակվում են խոսել բացահայտված «ընտրակեղծիքների» եւ իրենց «հաղթած» թեկնածուի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել