Կարծիք կա, որ  աղջիկ երեխա մեծացնելն ավելի հեշտ է: Մասամբ՝ ասվածի մեջ ճշմարտություն իսկապես կա, սակայն  աղջիկներին դաստիարակելու  մեջ կան բազում նրբություններ, որոնց պետք է տիրապետի ամեն ծնող:

 

1. Ձեր աղջիկ երեխայի մեջ կանացիություն դաստիարակեք


Ինչպես էլ որ դասարվորվի ձեր աղջկա ճակատագիրը, նա պետք է կանացի լինի, և սա ամենակարևոր սկզբունքն է: Շրջազգեստի մեջ «տղամարդը» կանացի երջանկություն չի կարող ունենալ: Դա նշանակում է՝ աղջկա մեջ կանացիություն է պետք դաստիարակել, որն իրենից ենթադրում է հեզություն, քնքշանք, զգայունություն:


2. Մայրիկն ու հայրիկը․ ահա կին-տղամարդ փոխհարաբերության լավագույն օրինակը աղջիկ երեխայի համար


Սա աքսիոմա է: Հայրը, ով հոգատարությամբ, սիրով ու ուշադրությամբ է վերաբերվում իր կնոջը, միաժամանակ նաև իր աղջկան իսկական տղամարդու օրինակ է ծառայում: Աղջիկ երեխան ենթագիտակցորեն նկարում է իր ապագա ամուսնու կերպարը հենց սեփական հորից: Հոր հանդեպ մոր վերաբերմունքն էլ պետք է համարժեք լինի: Դա էլ իր հերթին աղջիկ երեխային սովորեցնում է, թե ինչպես պետք է իրեն պահի կինը:

3. Երբեք մի՛ պահեք ձեր աղջկան «փշոտ կապանքների» մեջ


Շատ հաճախ ծնողները, լավագույն դրդումներից ելնելով, իրենց աղջիկներին ծայրաստիճան խիստ են վերաբերվում, այդպիսով փորձելով նրա մեջ հնազանդություն, ողջախոհություն ու խոհեմություն դաստիարակել: Սակայն բազում օրինակներ կան, երբ աղջիկն, ուղղակի փրկվելով ընտանեկան դաստիարակության ծանր կապանքներից, ծայրահեղությունների է դիմում՝ դրսևորելով սանձարձակ վարք՝ այդպիսով փորձելով լրացնել անցյալի բոլոր չարածները: Սակայն ամեն ինչ  բախտի քմահաճույքին թողնել էլ պետք չէ: Դա ևս լավ հետևանքներ չի ունենա: Ընտրեք ոսկե միջինը:

4. Աղջիկ երեխայի մեջ իր արտաքին տվյալների նկատմամբ ինքնավստահություն դաստիարակեք

Ձեր աղջիկը, ձեզ դստրիկը ամենագեղեցիկն է: Սա պետք է ամեն կերպ մտցնել երեխայի ենթագիտակցության մեջ ճիշտ այնպես, ինչպես բազմապատկման աղյուսակը: Ու ոչինչ, որ նա պեպեններ ունի, կամ քիթը մի փոքր մեծ է, կամ թմբլիկ ու նույնիսկ չաղլիկ է: Մայրիկը նրան պետք է սովորեցնի թերությունները քողարկել ու ընդգծել առավելությունները: Ընդ որում՝ աղջիկ երեխայի համար կանացիության, էլեգանտության թիվ մեկ օրինակը հենց մայրն է: Աղջկա մեջ պետք է դաստիարակել «միշտ բարձունքում լինելու»  շնորհը՝ գեղեցիկ, ճաշակով հագնված, խնամված, կոկիկ ու մաքրասեր: Արտաքինի պատճառով թերարժեքության բարդույթները հատկապես անցումային տարիքում անվստահ են դարձնում երեխային: Եվ հետագայում էլ դա չի կարող չանդրադառնալ տղամարդ-կին փոխհարաբերության վրա կամ չխանգարել նրան կյանքում, մասնագիտության մեջ կայանալու գործում:

5. Հետևեք Ձեր դստեր առողջությանը
Աղջիկը նաև ապագա մայրիկ է: Սովորեցրեք նրան ճիշտ սնվել, խնամել սեփական մարմինը: Գրանցեք նրան մարզական կամ պարային խմբակներում, երբեք բաց մի՛ թողեք բժշկական պարտադիր հետազոտությունների ժամանակացույցը:

6. Զարգացրեք Ձեր աղջկա ինտելեկտը


Հետաքրքիր գրքերի ընթերցումը, քննարկումը, թատրոն, կինո հաճախելը, օտար լեզուներ սովորելը անհրաժեշտ են ձեր երեխայի աշխարհայացքի ձևավորման գործում: Զարգացրեք ձեր աղջկա մեջ գործունյա լինելու որակը: Ժամանակակից կյանքում կինը նաև այս հատկանիշը պիտի ունենա:

7. Ձեր աղջկան կենցաղավարություն սովորեցրեք

Տնարար լինել աղջիկը պարտավոր է, անգամ եթե նա մի օր այնպիսի տանը ապրի, որտեղ տասնյակ սպասուհիներ կլինեն: Ճաշ պատրաստել, տուն մաքրել, ծաղիկներ խնամել և այլ շատ բաներ յուրաքանչյուր աղջիկ պետք է իմանա, եթե անգամ այդ ամենն անելու կարիքը երբեք չունենա:  

8. Ձեր աղջկա մեջ գթասրտություն դաստիարակեք


Վերջին ժամանակներում աղջիկների կողմից դրսևորվող ագրեսիան շատացել է, և սա շատ վտանգավոր երևույթ է: Լավ է, երբ աղջիկը բարեգութ է, օգնելու պատրաստակամ ու սրտացավ: Իսկ դա առաջին հերթին մայրիկից է պետք սովորել: Ուշադիր ու հոգատար եղեք ձեզ հետ ապրող մեծահասակների հանդեպ և օգնեք, սատարեք, հոգացեք ձեր երեխաների խնդիրները սիրով ու նվիրումով. ահա և լավ երեխաներ մեծացնելու լավագույն բաղադրատոմսը:  

Հիշեք ամենակարևորը. յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում՝ ինչպես դաստիարակել սեփական երեխաներին: Ականջալուր եղեք ձեր ծնողական բնազդին, ներքին ձայնին ու սրտին և դուք ձեր երեխայի համար լավագույնը կանեք:

նյութը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել