Նախօրեին Բրազիլիայում կայացել է «Միսս Բում-Բում» մրցույթը, որի ժամանակ ընտրում են ամենագեղեցիկ հետույք ունեցող մասնակցին։ Մրցույթի շրջանակներում երկրի բոլոր նահանգներից ներկայացվում են 27 մասնակիցներ, որոնք պայքարում են «Տարվա լավագույն հետույք» տիտղոսին արժանանալու համար։

Հաղթող նաև հնարավորություն է ստանում կնքել 22 հազար ԱՄՆ դոլարի մոդելային պայմանագիր։ Այս տարի հաղթող է ճանաչվել Էրիկա Կանելան՝ Բահիա նահանգից։

Հաղթողը որոշվել է առցանց քվեարկությամբ, որին մասնակցել է ավելի քան 10 միլիոն մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել