Image result for զինվորՀարգելինե՛րս, ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրեթե բոլորն ասում էին, որ պետք է բարձրացվեն զինվորականների աշխատավարձերը, թոշակները, կամ, Աստված մի արասցե, մահվան կամ հաշմանդամության դեպքում պետք է պատշաճ թոշակներ նշանակվեն մեր հերոս տղաներին և իրենց ընտանիքներին։

Հիմա, երբ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017թ․-ի հունվարի 1-ից պետք է ամսական 1000 դրամ վճարի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակով զբաղվող հիմնադրամին, չգիտես ինչու, կան մարդիկ, որոնք դժգոհ են այդ որոշումից․․․

Եթե մենք բոլորս կարող ենք մեր լուման ներդնել մեր զինվորների սոցիալական վիճակի բարելավման համար, ինչու՞ ընդդիմանալ կամ դժգոհել, անհասկանալի է։ Ես համաձայն եմ իմ աշխատավարձից տալ ամսական 1000 դրամ, քանի որ համոզված եմ լինելու, որ դրա շնորհիվ վիրավորված զինծառայողները և զինվոր կորցրած ընտանիքները հոգալու են գոնե իրենց մինիմալ կարիքները։

Աստված պահապան մեր զինվորներին, շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել, անում և դեռ անելու եք բոլորիս համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել