Հարգելի ապագա դասադուլավորներ, քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ իր անունից դասադուլի կոչ չի արել, խորհրդի կարգով ասում եմ ձեզ` ձեր ուսումը հաստատ շատ ավելի կարևոր է ձեզ համար, քան չհիմնավորված ու աննպատակ հնչող կոչերին ենթարկվելը: Չհիմնավորված ու աննպատակ, քանի որ դեռևս բացարձակապես ոչ մի կոնկրետ ու լուրջ հիմնավորում ու նպատակ չի ներկայացվել դասադուլի կոչեր հնչեցվելու ժամանակ, ավելին` դասադուլը պիտի ուղեկցվի նստացույցով, հակառակ դեպքում դասադուլը որպես այդպիսին կորցնում ա իր իմաստը:
Կներեք, բայց որպես «կեղծված ընտրությունների դեմ ընդվզում»-ով բնութագրումը վերացական բնույթ կրելուց բացի ոչինչ չի ներկայացնում իրենից, առավել ևս, եթե դա չի հնչեցվում առաջնորդի կողմից, ավելին` եթե դա ընթանալու ա առաջնորդի բացակայության պայմաններում, քանի որ, ինչպես հայտնի ա, նա գտնվելու ա մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել