Картинки по запросу մանրաձուկ ՍևանԿայուն զարգացման հիմնադրույթներից մեկը շրջակա մաքուր միջավայրի ապահովումն է և առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը: Գործադիր մարմնի բնապահպանական ծրագրերի մասին խոսելիս պետք է փաստել, որ դրանք միայն կարճաժամկետ չեն և ունեն զարգացման միտում:

Հայաստանի բնապահպանության առաջնային թիրախում պետք է պահել Սևանի լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնման և պահպանման հիմնախնդիրները: Ներկայումս իրականացվել է իշխանի և գեղարքունի տեսակի 719 հազար մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Ակնկալվում է, որ 52 հա ջրածածկ տարածք կմաքրվի ծառերից:

Իրականացվող ծրագրերը տալիս են իրենց արդյունքը, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը 26 սմ-ով բարձրացել է:
Սպասվելիք ծրագրերով ակնկալվում է հաստատել Ախուրյանի ջրավազանային տարածքի և «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել