Օրերս Լոս Անջելեսում կայացավ «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը, որը մեծ հնչեղություն ստացավ։ Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել Սիրուշոն, Հարութ Փամբուկչյանը, Նազենի Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Թաթա Սիմոնյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Էրիկ Կարապետյանը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը և այլք: Մրցանակներ են հանձնվել Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայ արտիստներին: 

BlogNews-ը ներկայացնում է, թե ով ինչ մրցանակի է արժանացել։

  1. Տարվա լավագույն երգչուհի - Լիլիթ Հովհաննիսյան
  2. Տարվա լավագույն երգիչ - Մարտին Մկրտչյան
  3. Տարվա լավագույն երգ - Ռազմիկ Ամյան - «Չունի աշխարհը քեզ նման»
  4. Տարվա լավագույն տեսահոլովակ - Արմենչիկ - «Հայրիկ» (ռեժ. Արթուր Մանուկյան)
  5. Տարվա լավագույն զուգերգ - Սոֆի Մխեյան և Վիգեն Հովսեփյան - «Քիչ է»
  6. Տարվա լավագույն երաժշտական նախագիծ/համերգ – Էրիկ
  7. Տարվա լավագույն ժողովրդական մշակում - Արփի Շահնուբարյան - «Թամզարա»
  8. Տարվա լավագույն հումորային հեռուստանախագիծ – «Ֆուլ Հաուս»
  9. Տարվա ընթացքում միջազգային բեմում Հայաստանը լավագույնս ներկայացրած արտիստ - Իվետա Մուկուչյան
  10. Տարվա լավագույն տեղեկատվական հեռուստանախագիծ - «Ժամը» լրատվական, Արմենիա հ/ը լրատվական ծառայություն
  11. Տարվա լավագույն ֆիլմ - «Կյանք ու կռիվ»
  12. Ամենապահանջված արտիստ - Արման Հովհաննիսյան
  13. Տարվա ամենադիտված երաժշտական նախագիծ – Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան - «Անհնար է»
  14. Սփյուռքի տարվա լավագույն երգիչ – Արմենչիկ
  15. Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի - Թամար Կապրիելյան
  16. Սփյուռքի տարվա լավագույն հումորային դերասան - Գև Օրկյան

 

 Հատուկ մրցանակներ

  1. Նազենի Հովհաննիսյան՝ տարվա մեդիադեմք
  2. Սիրուշո՝ երիտասարդների շրջանում ազգային արժեքների տարածման համար
  3. Թաթա Սիմոնյան՝ հայկական փոփ-ֆոլկ երաժշտության ոլորտում ավանդի համար 
  4. Արթուր Գրիգորյան՝ հայկական երաժշտական ոլորտում մեծ ավանդի համար
  5. Դիանա Գրիգորյան՝ ամենավարկանշային հեռուստանախագծերն իրականացնելու համար
  6. Արաքսյա Կարապետյան 
  7. Ատոմ Էգոյան
  8. Հանրային հեռուստաընկերություն՝ 60-ամյա հոբելյանի առթիվ
  9.  Հրանուշ Աճեմյան, Beauty & Art

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել