2008-ի համագումարում Ազգային դեմոկրատական կուսակցության կողմից Օբաման պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, իսկ Դելավերի նահանգի սենատոր Ջոզեֆ Բայդենը՝ որպես փոխնախագահի թեկնածու։ Ընտրարշավի ողջ ընթացքում Օբաման հանդես է եկել Իրանի պատերազմի արագ ավարտի, էներգետիկ անկախության և ունիվերսալ առողջապահության կողմ։ Ընտրարշավն ընթացել է «Փոփոխություններ, որոնց մենք կարող ենք հավատալ» և «Այո՛, մենք կարող ենք»  (Yes We Can երգը մի շարք հանրաճանաչ մարդկանց մասնակցությամբ, որում հնչում են Օբամայի նախընտրական ելույթի խոսքերը, մեծ ճանաչում ստացավ և արժանացավ Վեբբի/Webby մրցանակի) կարգախոսների ուղեկցությամբ։ 2008 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Բարաք Օբաման ձայների մեծամասնությամբ (365 ձայն) հաղթեց իշխող ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ջոն Մաքքեյնին (173 ձայն)։ Ստանալով ընտրազանգվածի 52,9%-ի քվեն՝ Օբաման ԱՄՆ նախագահական պաշտոնը ստանձնել է 2009 թվականի հունվարի 20-ին։

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել