Հանգստյան օրերին Հասմիկ Կարապետյանը հյուր էր «Բենեֆիս» հաղորդմանը, որտեղ ներկայացնում էր իր տարբեր տարիների սիրված երգերը: Հաղորդումը դիտելիս ակնհայտ է դառնում, որ երգչուհին բալիկի է սպասում:

Երեկ լուրը տարածվելուց հետո Հասմիկը հերքեց և ասաց, որ բալիկի չի սպասում: «Լայն զգեստը խաբուսիկ էր, առիթ հանդիսացավ, որ այդպես թվա հանդիսատեսին»,- ասել է երգչուհին:

Հասմիկ Կարապետյանի հղիությունն ակնհայտ է: Չգիտեմ հղիությունը թաքցնելու պատճառները, բայց նրա կազմվածքին նայելով՝ ամեն ինչ պարզ է: Կան որոշակի կենսաբանական փոփոխություններ, որ կատարվում են միայն հղի կնոջ օրգանիզմում, և այդ բոլոր փոփոխությունները երևում են Հասմիկի մարմնի վրա: Երգչուհին գիրացել է, և դա հղիության հետևանք է: Ավելին՝ Հասմիկը գտնվում է հղիության վերջին փուլում: «Բենեֆիս»-ի հեռարձակման ժամանակ նրա հղիությունը 6-7 ամսական է երևում, և ստացվում է, որ շուտով երեխան կծնվի: Բարի ծնունդ մաղթենք փոքրիկին, իսկ Հասմիկի՝ հղիությունը հերքելու քայլի մասին խոստանում եմ առանձին անդրադառնալ երեխայի ծնվելուց հետո: Հաշվի առնելով Հասմիկի վիճակը՝ չեմ ցանկամում այս պահին որևէ բացասական և քննադատող կարծիք արտահայտել:

123


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել