Դու շատ անմիջական կապ ունես իմ աղոթքների հետ...իմ ամեն-ների հետ ... իմ «հայր մեր»-ների հետ...

Որ յերկինս ես Տեր... Լուսավորիր...
դու անմիջական կապ ունես իմ բոլոր երկինքների հետ... Հենց Տիրոջ պես...
Սուրբ եղիցի անուն քո...
Քո անվան նման սուրբ միայն Տիրոջն է...

Եկեսցէ՛ արքայութիւն քո...
Քո արքայությունն է ինձ վրա...

որպէս յերկինս եւ յերկրի...
Իմ աչքերի առաջ միշտ դու ՝ թե երկինք նայեմ, թե չնայեմ...
Միշտ՝ դու...

***
մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն...
կարոտներիս ու սերերիս մեջ փորձությունները շատ են ու անսահման...

յաւիտեանս ամէն։
Դու ես իմ ամեն-ը ... դեռ մի բան ավելի.. Դու մի տառ ավել ես...))

***

Հա՛յր մեր որ յերկինս ես․
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ՛ արքայութիւն քո.
եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն.
այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս․
ամէն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել