Image result for քրդեր մոսուլՄինչ թուրքերը շարունակում են աջ ու ձախ սպառնալ Արևմուտքին՝ բացառելով քրդական ուժերի մասնակցությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում ԻՊ-ի դեմ ծավալվող գործողություններին, Սիրիայում PKK-ի մասնաճյուղ համարվող քրդական PYD-ն շարունակում է ԻՊ-ի դեմ Արևմուտքի թիվ մեկ ցամաքային ուժը մնալուց։
Թուրքիային հատկապես հունից հանում է այն, որ քրդական այս ուժերը կարողացան վերջնականապես դուրս մղել Թուրքիայի նման՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ երկրին այդ ցամաքային գործողություններին՝ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով և վերջնականապես խեղդելով սիրիական հյուսիսից մասնաբաժին ունենալու հավակնությունները։
Այժմ տարածաշրջանում քրդերն ավելի քան ռազմավարական կարևորություն ունենա Արևմուտքի համար, քան Թուրքիան է և այս հանգամանքը հունից հանում է նրա ղեկավարներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել