Շատ մարդիկ սեքսից առաջ օգտագործում են ալկոհոլ իրենց ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու նպատակով, չնայած իրականում սպիրտային խմիչքը բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա:

Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների՝ լիբիդոյի նվազեցումից մինչև կանանց մոտ օրգազմի հասնելու խնդիրներ:

Ալկոհոլը նվազեցնում է սեքսուալ զգայունակությունը տղամարդկանց և կանանց մոտ: Հայտնի է, որ սպիրտի մեծ քանակը խանգարում է տղամարդկանց էրեկցիային:

Հասարակության մեջ կարծիք կա, որ ալկոհոլը վնասակար է միայն տղամարդկանց համար:

Սակայն երկարաժամկետ ալկոհոլի օգտագործումից կանայք դժվարությամբ են հասնում օրգազմի:

Այս մասին հայտնել է բրիտանացի կլինիկական հոգեբան և ալկոհոլի գծով մասնագետ դոկտոր Աբիգալ Սենը:

Բացի այդ՝ ալկոհոլի օգտագործումը տրամադրությունը բարձրացնելու նպատակով ունի ևս մեկ բացասական կողմ. ամեն անգամ այդ նպատակի համար պահանջվում է օգտագործել ավելի շատ խմիչք, որի արդյունքում առաջանում է հոգեբանական կախվածություն, ինչպես նաև խրոնիկ սեռական խանգարումներ, անպտղության և լյարդի խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել