Կինը տղամարդու հաջողության գրավականն է: Իսկ ինչերի՞ կարող է հասնել տղամարդը, եթե նրա կողակիցը իսկական կին է:
Կանանց մեծամասնությունը հավաստիացնում է, որ տղամարդու արտաքինը կարևոր չէ. առավել կարևոր են նրա վստահելի լինելը, բարությունն ու ինտելեկտը: Սակայն ոչ բոլոր կանայք են գիտակցում, որ հենց իրենց վարքից է կախված, թե արդյոք տղամարդը կդրսևորի այն հատկանիշները, որոնք այդքան անհրաժեշտ են կնոջ համար:
Չէ՞ որ տղամարդը իրականում ոչ թե սիրում է իր կողքի կնոջը, այլ այն զգացողություններն ու հոգեվիճակը, որոնք նա ունենում է՝ գտնվելով տվյալ կնոջ կողքին: Այդ իսկ պատճառով տղամարդու համար իդեալական կինը բոլորովին էլ ամենագեղեցիկը, ամենախելացին ու ամենահաջողակը չէ: Իսկական կինը տղամարդուն նվիրում է ոչ թե խելք, գեղեցկություն, մարմին կամ հաջողություններ. իսկական կինը տղամարդուն հոգեվիճակ է նվիրում: Այլ բառերով ասած՝ կինը, ով կարողանում է տղամարդու մոտ ստեղծել այս յուրահատուկ վիճակը, միշտ սիրված է: Իսկ նման հոգեվիճակ կինը ստեղծում է տղամարդու ներկայությունը վայելելով ու նրանով հիանալով: Եվ հենց այս հոգեվիճակին էլ մագնիսի պես միշտ ձգտում է տղամարդը:
Իսկ ինչպիսի՞ն է այն տղամարդը, ում կողքին իսկական կին կա:
1. Գեղեցիկ խոսք
Գեղեցիկ խոսքը տղամարդու մոտ առաջանում է միայն այն ժամանակ, երբ նրա հետ զրուցող կինն է խոսում գեղեցիկ ու կիրթ: Երբ կինը կոպիտ է խոսում տղամարդու հետ, տղամարդու խոսքը դառնում է կտրուկ ու չոր:
2. Աշխատունակություն
Երբ կինը բնակարանում ստեղծում է խաղաղ մթնոլորտ, որն ամուսնուն թույլ է տալիս լիցքաթափվել ու հանգստանալ տանը, ապա նրա մոտ բարելավվում է հիշողությունը, տրամաբանությունը, հոգեբանական ֆունկցիաները: Իսկ երբ կինը տղամարդուն հանգիստ չի տալիս տանը՝ ծանրաբեռելով նրան տնային հոգսերով, տղամարդը խնդիրների առաջ է կանգնում նաև աշխատավայրում:
3. Ողջախոհություն
Երբ կինը ենթարկվում է տղամարդու կամքին, տղամարդն ավելի ողջախոհ է դառնում: Իսկ երբ կինը փորձում է իրեն ենթարկել տղամարդուն, տղամարդը սկսում է վատնել իր մտքերը կնոջ հետ առաջացած կոնֆլիկտը հասկանալու համար:
4. Նպատակասլացություն
Երբ կինը հետաքրքրվում է այն ամենով, ինչն ամուսնու համար կյանքի կարևոր բաղադրիչ է, ապա տղամարդն այս դեպքում դառնում է նպատակասլաց ու նպատակին հասնելու համար նա լրացուցիչ խթան է ձեռք բերում: Երբ կինը համարում է, որ իր ամուսնու հետաքրքրությունները դատարկաբանություն են, ապա նա դրանով արգելափակում է տղամարդուն դեպի նպատակի իրագործում տանող բոլոր ճանապարհները:
5. Համբերություն
Երբ կինը համբերատարությամբ է վերաբերվում իր ամուսնու թերություններին, ապա ամուսինը ևս սկսում է զուսպ վերաբերվել կնոջ կամակորություններին ու էմոցիաներին:
Թարգմանությունը՝ BlogNews.am