«Մեր սիրո աշունը», «50-ից հետո», «Կտակ», «Իմ փոքրիկ նավակ», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայիր», «Ձյուն». նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հախվերդյանական տրամադրություն էր։ «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգի ժամանակ հանդիսատեսը հայտնի ու սիրված ստեղծագործություններն ունկնդրեց նոր մոտեցմամբ։

IMG_4442 copie copie

Ստեղծագործությունների նոր մշակումն արել է Նարինե Զարիֆյանը։ Ռուբեն Հախվերդյանն առաջին անգամ էր ներկայանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Երաժիշտը կեսկատակ ասաց, որ սա իր առաջին «բուրժուական» համերգն է։

Համերգի ժամանակ նոր ստեղծագործություններ չհնչեցին։ Հեղինակ-կատարողն ասաց, որ այս ժանրի ստեղծագործությունները 5-10 տարին մեկ են ծնվում: «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլև բանաստեղծական արժեք։ էս տեսակ երգերի խոսքն ու երաժշտությունը միասին են ծնվում»,- ասաց Հախվերդյանը։

IMG_4431 copie copie

Հախվերդյանական պատմություններն այս անգամ ավելի քիչ էին, երաժիշտն ավելի շատ երգում էր։ Նա նշեց, որ իրեն արգելել են խոսել քաղաքականությունից, սակայն չկարողացավ չարտահայտել իր ուրախությունն այն առիթով, որ Հասմիկ Պողոսյանն այլևս մշակույթի նախարար չէ։ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին Հախվերդյանը բնութագրեց որպես «բանիմաց, լավ տղա»։


IMG_4424 copie copie

IMG_4426 copie copie

IMG_4427 copie copie

IMG_4429 copie copie

IMG_4438 copie copie

IMG_4444 copie copie

IMG_4449 copie copie

IMG_4451 copie copie

IMG_4455 copie copie

IMG_4462 copie copie

IMG_4465 copie copie

IMG_4469 copie copie

IMG_4476 copie copie

IMG_4484 copie copie

IMG_4491 copie copie

IMG_4495 copie copie

IMG_4496 copie copie

IMG_4507 copie copie

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել