Ռադիոալիքի երկարությունը, որը կապում է նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը, 12 սմ է: Եթե Դուք ուզում եք, որ Ձեր տնային ինտերնետն արագ աշխատի, սովորեք Wi-Fi-ի արագությունը եռապատկելու այս հնարքները: Այս խորհուրդները կօգնեն ձեզ մոռանալ Ձեր դանդաղ ու տաղտկալի երկար ներբեռնվող էջերի մասին:

Եվ այսպես՝ ինչպես արագացնել տնային Wi-Fi-ը

1. Wi-Fi հաղորդիչը տեղավորեք տան կենտրոնում

Այդ դեպքում ալիքները հավասարապես կտարածվեն բնակարանի բոլոր անկյուններում:

2. Հաղորդիչը պետք է բարձր դիրքում լինի

Հաղորդիչը երբեք մի՛ տեղավորեք հատակին: Այդ դեպքում ձեր ինտերնետի անհրաժեշտ ալիքների մեծ մասն անցնում են ներքևի հարևանին: Հաղորդիչի համար լավագույն վայրը պատն է՝ առաստաղին հնարավորինս մոտ: Այս դիրքը Wi-Fi-ի ամենահզոր ազդանշանն է ապահովում:

3. Հաղորդիչից հեռու պահեք բոլոր էլեկտրասարքավորումները

Սարքավորումները, որոնք գտնվում են հաղորդիչից մոտ տարածության վրա, նվազեցնում են ինտերնետ ալիքների քանակը: Հեռուստացույցը կամ համակարգիչը ոչ մի դեպքում չպիտի գտնվեն հաղորդիչին մոտ:  

4. Խաղացեք ալեհավաքի հետ

Եթե Wi-Fi հաղորդիչի վրա երկու ալեհավաք կա, ապա նրանցից մեկը պահիր հորիզոնական, իսկ երկրորդը՝ ուղղահայաց դիրքով: Այսպես նա շատ ավելի լավ կհաղորդի ազդանշանները:

 

5. Wi-Fi ազդանշանի քարտեզը

Գոյություն ունեն հատուկ հավելվածներ, որոնք ցույց կտան ինտերնետի ալիքների տարածվածության քարտեզը բնակարանում: Ներբեռնելով նման հավելված՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է հաղորդիչը տեղադրելու համար ամենահարմար վայրը և ինչու բնակարանի որոշ հատվածներում գրեթե երբեք չի բռնում Wi-Fi-ը:

Նյութը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել