Image result for լուսավոր հայաստան քաղաքացիական պայմանգիրՔիչ թե շատ մաքուր կենսագրություն ունեցող և պայմանականորեն ազնիվ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն խորհրդարանական ընտրություններում իրենց օգտին եկած ձայները չփոշիացնելու նպատակով։ Իհարկե, հասկանալի է հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական ուժերի միջև ավելի խորացած անվստահությունը, սակայն այդ դասը սերտելով և օեկանմանների հետ համագործակցությունը շրջանցելով (քանի որ ՕԵԿ-ի պես քաղաքական ուժերը ստեղծված են հենց քաղաքական դաշտն ապականելու, ընդդիմադիր ուժերին հեղինակազրկելու և նրանց մեջ անվստահություն ստեղծելու համար)՝ պետք է համգործակցել։
Մասնավորապես շոշափելի արդյունքի հնարավոր է հասնել, եթե, օրինակ, Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը որոշեն ի վերջո համգործակցել, հակառակ դեպքում այս կուսակցությունների խորհրդարան մտնելը դրվում է կասկածի տակ, քանի որ եթե նույնիսկ ունենան էլ մեծ ժողովրդականություն, միևնույն է, Հայաստանում այս իշխանությունների օրոք կեղծվելու են բոլոր ընտրությունները, և այս ուժերը հազիվ թե մտնեն խորհրդարան, ի տարբերություն այն ուժերի՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կարգի, որոնք իշխանությանը մատուցած որոշակի ծառայություններից հետո արդեն վաստակել են իրենց 5 տոկոսները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել