Image result for խորհրդարանՏԻՄ ընտրությունները յուրօրինակ ստուգատես էին քաղաքական ուժերի համար. արդյոք ընդունա՞կ են ընդդիմադիր կոչվող ուժերը տուրք չտալ իշխանության խաղերին, չմտնել հերթական անգամ նրանց հետ ստվերային գործարքների մեջ և որոշակի արդյունքի հասնել։ Եվ հենց այդ ունակությունները դրսևորել-չդրսևորելուց էր կախված լինելու քաղաքական ինչ-ինչ ուժերի հետագա համագործակցությունը նաև խորհրդարանական ընտրություններում։
Սակայն իշխանությունը հատկապես Վանաձորի քաղաքապետի ընտրություններում կարողացավ ընդգծել «ընդդիմադիր» ուժերի իրական նկարագրությունը և վերջնականապես տապալել խորհրդարանական ընտրություններում այս ուժերի համագործակցության հնարավորությունն ու խորացնել խորը անվստահությունը դրանց միջև։
Հիմա՝ ՏԻՄ ընտրություններից հետո, այս ուժերը ուղղակի չեն վստահում միմյանց, և այդ անվստահության մթնոլորտն իսկապես անհիմն չէ, հետևաբար ակնկալել, որ գալիք ընտրություններում ընդդիմադիրները կկարողանան արդյունքի հասնել, ուղղակի միամտություն է, ցավոք, իշխանությունն այս անգամ ևս կարողացավ վերադասավորել և խաղի կանոններ թելադրել բոլորին՝ անկախ իրենց ծախվածության կամ էլ ազնվության մակարդակից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել