Փաստը էն ա, որ Սերժի հրաժարականից հետո (երբ էլ դա լինի) այսպես, թե այնպես պիտի տեղի ունենան նոր նախագահական ընտրություններ:
Ներկա դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, Լևոն Տեր-Պետրսյանն էլ պիտի ընկալեն, որ եթե ներկայիս ընդվզող ժողովուրդը հիասթափվի, ապա հիասթափվելու ա ոչ թե դաշնակներից, ոչ թե ԲՀԿ-ից, ոչ թե մնացած քաղաքական ուժերից, այլ առաջին հերթին Րաֆֆուց` որպես կազմակերպիչ և Լևոնից` ումից մարդիկ ակնկալում են լուրջ աջակցություն: Լևոն Տեր-Պետրոսյանը, բացի որոշ բարդույթներից, պիտի շատ լուրջ փաստարկներ ունենա այս օրերին Ազատության հրապարակ չգնալու համար: Չնայած, եթե ոչ շուտ, ապա Մարտի 1-ին, անկախ ամեն ինչից, պիտի որ տեղի ունենա այդ ՄԻԱՑՈՒՄԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել