Image result for курды в турцииՀայաստանում վերլուծաբաններն ու փորձագետները բաժանվել են երկու խմբի: Մի խումբը կարծում է, թե մեզ վնաս է ունենալ ներքին և արտաքին քաղաքական դաշտով անկայուն հարևան Թուրքիա, մի մասն էլ կարծում է, թե մեզ ձեռնտու է ունենալ անկայուն հարևան Թուրքիա:
Իրականում ես նույնպես կարծում եմ, որ մեզ ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա: Եթե պետությունը ունի ներքին և արտաքին խնդիրներ, նախ և առաջ այն այլևս դադարում է զարգանալ, մի քանի տարով հետ է ընկնում տնտեսությունը: Այնուհետև անկայուն իրավիճակը բերում է էմոցիոնալ որոշումների կայացման ղեկավարության կողմից, իսկ այդպիսի որոշումները, ինչպես հայտնի է, պետությանը տանում է կործանման: Լավ, Թուրքիան կործանվեց կամ վերածվեց դաշնային պետության. ո՞րն է մեր օգուտը: Իհարկե, մենք օգուտ չենք ունենա, եթե ձեռքներս ծալած նստենք: Սկսած 80-ականներից՝ քրդերը ակտիվ պայքարի են դուրս եկել Թուրքիայի դեմ, բայց դրանք եղել են անկարգություններ և վերջ: Այսօր նրանք կազմավորել են ջոկատներ, որոնք մոտ ապագայում կդառնաՆ կանոնավոր բանակ: Իսկ եթե քրդերն ունեցան կանոնավոր բանակ, ուրեմն՝ մենք ոչ մի օգուտ էլ չենք ունենա, մենք արդեն պետք է այս անգամ կռիվ տանք երկու ճակատով՝ թուրքերի և քրդերի դեմ: Չեմ կարծում, որ քրդերը արյունով ձեռք բերված հողը հենց այնպես կհանձնեն մեզ, դժվար թե իրենց մեջ գնտվեն Խորհրդային միության ղեկավարների մտածելակերպով ղեկավարներ: Լավ, ո՞րն է մեր անելիքը, ի՞նչ պետք է անենք: Մենք պարզապես պետք է ունենանք բավարար քանակով մարդկային զինուժ, որ անհրաժեշտության դեպքում, հարմար առիթին անցնեք Արաքսից այն կողմ: Մեզ աշխարհում չեն ճանաչի ագրեսոր, քանի որ մենք կփորձենք մեր բաժինը վերցնել արդեն չեղած երկրից... Մեր օգուտն ու վնասը միայն մեր ձեռքում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել