Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Իվանովո շրջանում գազի պայթյունից հինգ մարդ է զոհվել, այդ թվում չորս տարեկան երեխա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ որոնաղա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

ՌԴ արտակարգ ծառայություններից հայտնում են, որ զոհվածների թվում է երեք հոգուց բաղկացած երիտասարդ ընտանիք, ներառյալ չորս տարեկան աղջիկ: «Գազի պայթյունից հետո փլատակների տակ զոհվել են չորս տարեկան երեխան եւ նրա ծնողները», - նշում է գործակալությունը՝ հավելելով, որ նրանց մարմինները արդեն դուրս են բերվել փլատակների տակից:

Պայթյունի հետեւանքով, տուժել է յոթ մարդ, որոնցից երեքն արդեն հոսպիտալացվել են, իսկ մնացածին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել: Փրկարարների աշխատանքի արդյունքում փրկվել է 12 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել