Image result for արցախՆախ նշեմ, որ բավական ուշացումով, բայց Արցախի իշխանությունները վերջապես ձերբազատվում են թուրք-պարսկական «Ղարաբաղ» տեղանունից։ Երբեք չեմ սիրել այն և իմ գրառումներիս մեջ գերադասել եմ օգտագործել Արցախ կամ Արցախի Հանրապետություն եզրույթները։ Սակայն ինչպես ասում են՝ «Լավ է ուշ,քան երբեք»։ Արցախում պատրաստվում են ընդունել նոր սահմանադրություն, որտեղ ԼՂՀ-ն կանվանակոչվի Արցախի Հանրապետության։
Այս հանգամանքը դուր չի եկել մեր արևելյան հարևաններին, որոնց ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հ. Հաջիևը մի անտրամաբանական մեկնաբանություն է արել այս հարցի վերաբերյալ։ Մկկացողների ԱԳՆ-ի մամլո խոսնակի կարծիքով՝ ԼՂՀ-ն Արցախի Հանրապետության վերանվանելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են խուսափել վերցված պարտականություններից և խաբել միջազգային հանրությանը։ Թե ինչ է նակտի ունեցել Հաջիևը, բարբաջելով պարտականությունների մասին, երևի միայն նա գիտի, քանի որ հայկական կողմերը միշտ էլ կատարում են իրենց ստանձնած պարտականությունները՝ ի տարբերություն ազեր-կոյունլուների։ Ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը խաբելուն, ապա ադրբեջանցիների համար «Ղարաբաղ» տեղանունը շատ հարմար էր։ Փորձելով ապացուցել, որ Արցախը պատկանել է թուրքերին, որպես ապացույց առաջ էին տանում թուրք-պարսկական ծագում ունեցող «Ղարաբաղ» տեղանունը։ Սակայն ազերիները ԵՐԲԵՔ չեն նշել, որ այն սկսել է կիրառվել ընդամենը 14-րդ դարից։ Բարբարոս և քոչվոր թուրքերի համար այն ինչ եղել է մինչև նրանց այստեղ հայտնվելն անընդունելի է։ Ազերիները չեն սիրում հիշատակել, որ Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը, որի մասին իր աշխատությունում հիշատակում է նույնիսկ Ստրաբոնը։
Մենք վաղուց պետք է ձերբազատվեինք «Լեռնային Ղարաբաղ» անվանումից։ Շատ ուրախ եմ, որ այն շուտով կիրականանա։
Ժամանակն է նաև վերանվանել կոմունիստ Ստեփան Շահումյանի անունը կրող Ստեփականերտ անվանումից։ Թուրքերն Արցախի մայրաքաղաքն անվանում են «Խանքենդի»։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Ստեփանակերտի տեղում եղել է Վարարակն գյուղը, որը շատ հին է թուրքական «Խանքենդի»-ից։ Ժամանակն է, որ Ստեփանակերտն էլ վերանվանվի Վարարակնի։ Հնագույն Արցախի կենտրոնը չի կարող կրել 20-րդ դարում ապրած մեկի անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել