Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Եթե հնում Երկրի վրա ապրող մարդիկ լսեին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին, անբարեհունչ կհամարեին այդ երաժշտությունը, որովհետև նրանց ականջները սովոր չեն հնչյունների նման համակցմանը։ Առաջ մարդիկ գիտեին միայն այն հնչյունները, որ հնչում էին երաժշտական աղեղից՝ աշխարհի առաջին երաժշտական գործիքից։ Հիմնական նոտան հնչում էր ներքևի կամ վերևի օկտավայի նոտայի հետ։ Օրինակ՝ ականջի համար հաճելի էր համարվում «ներքևի և վերևի դո-երի միասնություն» ակորդը։ Հետո սկսեց ներդաշնակ համարվել հիմնական նոտան՝ իր քառորդների՝ դո-ի ու ֆա-ի հետ։ Ավելի ուշ մարդկանց սկսեց դուր գալ հիմնական նոտան քվինտայի հետ, որ հինգ տոն էր ցածր՝ դո և սոլ, հետո նաև տերցիան՝ դո, մի։
Ինտերվալի այս տեսակը տարածված էր ընդհուպ մինչև միջնադար։ Ընդ որում, տրիոնը՝ աղավաղված եռահնչյունը, արգելված էր, և «դո-ֆա դիեզ» ինտերվալը համարվում էր diabolis in musica, որ բառացի թարգմանվում է որպես «դևը երաժշտության մեջ»։
Մոցարտից սկսած՝  երաժիշտներն սկսում են օգտագործել յոթերորդ նոտան։ Դո-ն համադրվում է սի բեմոլի հետ, և «դո-մի-սոլ» ինտերվալը սկզբում ընդունելի է թվում, այնուհետև՝ կատարյալ։
Մեր օրերում հասել ենք հիմնական նոտայից տասնմեկերորդին թե տասներեքերորդին։ Եվ ջազային երաժշտության մեջ թույլատրվում է ամենաաններդաշնակ ինտերվալների կիրառությունը։
Երաժշտությունը հնարավոր է ոսկորներով էլ լսել։ Մարմինը ականջի պես ենթակա չէ երաժշտության ունկնդրության մշակույթի ազդեցությանը և չի մեկնաբանում լսածը, ինչպես բանականությունը։ Նա կարող է ընկալել այն, ինչ իրեն դուր է գալիս։ Լյուդվիգ վան Բեթհովենը, որ կյանքի վերջում լսողությունը կորցրել էր, երաժշտություն էր գրում բերանում բռնելով քանոնը, որի մի ծայրը դաշնամուրի վրա էր։ Նա երաժշտությունն զգում էր մարմնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել