Картинки по запросу iphone 7Իրանի իշխանությունները թույլատրել են iPhone 7-ի ներկրումը: Սմարթֆոնների առաջին խմբաքանակն Իրան կմտնի առաջիկա օրերին:

Ամիսներ առաջ Իրանի կառավարությունը Apple ընկերության առաջ պայման էր դրել` եթե երկրում չբացվի ընկերության պաշտոնական գրասենյակ, ապա շուկայից կհանվեն ներկրված բոլոր iPhone-ները: Հիմնական խնդիրն այն է, որ սմարթֆոններն Իրան էին բերվում զարտուղի ճանապարհով, ինչի պատճառով հեռախոսների գները բավական բարձր էին լինում: Իրանում միլիոնավոր մարդիկ օգտվում են Apple-ի սմարթֆոններից, ուստի այս քայլով իշխանությունները ցանկանում էին վերջ դնել մաքսանենգությանն ու սմարթֆոնների ապօրինի ներկրման գործընթացին:

Ի դեպ, Իրանի տեղեկատվության և հաղորդակցության նախարարությունը վերջերս կոչ է արել ստեղծել Messenger-ի ազգային հավելված: Նախարարությունը պատրաստ է աջակցել նրանց, ովքեր հետաքրքիր գաղափարներ կներկայացնեն ազգային հաղորդագրությունների ծրագրի ստեղծման և զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել