Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում առկա է հագուստի այս հիանալի բաղադրիչը, որն այնքան անհրաժեշտ է թույլ սեռի ներկայացուցիչներին և որն այնքան է հիացնում տղամարդուն:

Խոսքը կրծկալի մասին է:

Ներկայացնում ենք յոթ փաստ կրծկալի մասին, որոնք ցանկացած կին պետք է իմանա:

1. Հարմար կրծկալ ընտրելը երբեմն այնքան էլ դյուրին չէ: Կրծկալ գնելիս փորձիր այն միջին ամրակի վրա կոճկել: Կտորի և մարմնի արանքում ազատ պետք է երկու մատ տեղավորվի: Եթե ստացվում է, ապա այդ կրծկալը քեզ համար է:

2. Կնոջ կարմիր ներքնազգեստն ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ առաջին տեղն է զբաղեցնում: Այս փաստը պետք է անպայման հաշվի առնել:

3. Կրծկալներն ու կիսավարտիքները՝ հատկապես ժանեկավոր, լվանալիս պետք է անպայման օգտագործել հատուկ պարկեր, որոնք նուրբ ներքնազգեստը պաշտպանում են վնասվելուց:

4. Սխալ ընտրված կրծկալը կարող է կրծքի վրա բծեր առաջացնել: Իսկ ճիշտ կրծկալ ընտրելու համար նայեք №1 կետը:

5. Բժիշկ-մամոլոգները խորհուրդ չեն տալիս բարձրացնող էֆեկտով «push-up» կրծկալն օրվա ընթացքում երկու ժամից ավելի հագնել: Ճնշումը, որը երկար ժամանակ ազդում է կաթնագեղձի վրա, կարող է տարբեր ուռուցքների առաջացման պատճառ դառնալ:

6. Մարմինը գրկող և թափանցիկ հագուստի տակից գեղեցիկ է մարմնագույն կրծկալը, որը ստացել է «երկրորդ մաշկ» (Second Skin) անվանումը:

7. Աշխարհում ամենաթանկը Victoria’s Secrets ապրանքանիշի ստեղծած կրծկալն է. այն արժե 12.5 միլիոն դոլար: Այս թանկարժեք իրը զարդարված է 3900 ադամանդով և ռուբինով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել