Զուգարանակոնքը մաքրելու նպատակով խանութներից գնված քիմիական միջոցները հաճախ ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։

Ձեզ եմ ներկայացնում զուգարանակոնքը մաքրելու արդյունավետ միջոց՝ բնական բաղադրիչներով։

Քացախի ու սոդայի խառնուրդն ի զորու է կատարյալ մաքրություն հաստատել։

Զուգարակոնքի մեջ տարբեր հատվածներում լցրեք 1 բաժակ քացախ ու 1 բուռ սոդա։

Կառաջանա փրփուր, որը պետք է մնա 10-15 րոպե։

Դրանից հետո այն մաքրեք խոզանակով։

Քացախը վերացնում է մանրէները, իսկ սոդան ունի սպիտակեցնող հատկություն։

Այս 2 բաղադրիչների համադրությունը կդառնա էժան ու արդյունավետ միջոց՝ զուգարանակոնքը մաքրելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել