Էն, ինչ էսօր տեղի ունեցավ ՀՀՇ արտահերթ համագումարի արդյունքում, կանխատեսելի էր: Զուտ քաղտեխնոլոգիայի առումով սա նորություն չէր, քանի որ 1991-92 թվականներին Հայոց Համազգային Շարժումը վերածվեց իշխող կուսակցության: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այդ կուսակցության`ժողովրդի կողմից ոչ այնքան դրական ընկալումը, իրականացվեց գործողություն, որով ՀՀՇ-ն տրասֆորմացվեց ՀԱԿ-ի`այսպիսով, դադարելով լինել «մութ ու ցուրտ» պատերազմական տարիների խոհրդանիշը: Այս քայլով Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստացի, իրականացրեց գործողություն, որի նպատակը ոչ թե ՀՀՇ-ի չեզոքացումն էր (ինչպես կարծում են շատերը), այլ այդ այլևս նորաստեղծ կուսակցությանը 2007-08 թվականներին ծավալված իրադարձություններին կապելը: Այսքան բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել