Ամեն ինչ մեջտեղից կտրելու սիրահար հայր և որդի այս անգամ որոշեցին ստուգել հայտնի ռեփեր և Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթի արտադրած Yeezy Boost-ը: Կոշիկն արժեր 200 դոլար, բայց գինը չխանգարեց հետաքրքրասեր տղամարդուն փորձարկումն իրականացնելու համար: Նա նախ դրանով մեկ ամբողջ օր անցկացրեց, հետո միայն որոշեց սղոցել: Պարզվեց, որ չափազանց հարմարավետ այդ կոշիկների տակացուն չափազանց նման է սովորական փրփրապլաստին:

Այնուամենայնիվ, դրա հարմարավետությունը կասկած չհարուցեց: Այն չափազանց թեթև էր և հարմարավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել